Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Քանի՞ ուկրաինացի է Արցախում զոհվել»

«Քանի՞ ուկրաինացի է  Արցախում զոհվել»
06.03.2014 | 23:37

«Հայաստանի հետ ի՞նչ կապ ունի այս բոլորը: Հայաստանը բարդ խաղերի, վտանգավոր գործընթացների մեջ ներքաշելու իմաստ չկա: ՈՒկրաինա արտագաղթած մեր հայրենակիցները հիմնականում ռուսական հատվածում են: Դուք գնում եք Կիևի համար հերոս եք դառնում, նրանց պատա՞նդ եք դարձնում: Ի՞նչ եք ուզում էդ ժողովրդից ու մեր հայրենիքից»,- «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով հայաստանյան այն ուժերին, որոնք Հայաստանի իշխանություններից արձագանք են ակնկալում ուկրաինական դեպքերի առնչությամբ, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, վստահեցնելով, որ նման կոչերով ռուսական հատվածը թշնամանալու է հայության հետ: «Դու ամեն մի մուժիկի գնալու ես բա՞ն բացատրես, թե էս ամենը մեզ հետ ինչ կապ ունի: Ոնց որ Ռուսաստանն էին ամայացնում աթարբեկովները, հիմա էլ Հայաստանն են ամայացնում: Հիմա մեզ համար առիթ է ստեղծվել, աշխարհի խոշոր իմպերիաներից մեկը ինքնորոշման իրավունքն է կիրառում, որի կարիքը մենք ունենք: Կոնֆերանս արեք, ռուսներին ասեք` եկեք, ձեր ցավը տանեմ, բա Ղրիմն անկախանում է, Ղարաբաղի անկախությո՞ւնն ինչ եք անելու»,- ընդգծեց քաղաքագետը, փաստելով, որ Ղրիմը նույնքան է ուկրաինական, որքան Նախիջևանը` ադրբեջանական:
Ըստ բանախոսի, Իտալիայի նման տերությունը խուսափում է այս կոնֆլիկտի մեջ մտնելուց, այնինչ որոշ հայ վերլուծաբաններ կպել են Հայաստանից, թե Պուտինին համոզեք, որ ինքը սխալ է անում: «Իրենք գիտեն, որ էդ օրը հեռուստացույցով Պուտինին տեսնում են, հնարավոր է նույն օրը Պուտինին հանդիպել: Շշմելու է, սա հայ վերլուծաբանի խո՞սք է»,- հեգնեց Լևոն Շիրինյանը, անհեթեթ համարելով այն տեսակետը, թե Հայաստանի իշխանությունները պիտի ճանաչեն ՈՒկրաինայի նոր իշխանությունները։ Քաղաքագետի դիտարկմամբ, այս բոլոր զարգացումների մեջ դեմոկրատիայից խոսելն անհերթեթություն է: «Այստեղ մենք հայ բոլշևիկ լինելու իրավունք չունենք, քաղբյուրոյի անդամ դառնալու համար հայրենիքին դավաճանելու իրավունք չունենք»: Արևմուտքը, բանախոսի պնդմամբ, «պապանձվել» է և Ղրիմի ինքնորոշման դեմ չի կարող խոսել. «Ինչո՞ւ Մայդանում կարելի է ինքնորոշվել, Ղրիմում` ոչ, ինչո՞ւ Բաքվում կարող են ինքնորոշվել, Ղարաբաղում` ոչ»:
Լևոն Շիրինյանի համար նաև անհասկանալի է, թե ինչպես կարելի է Հայաստանից հեռանալ ու գնալ Մայդանում զոհվել. «Հո դուք բոլշևիկ չե՞ք, գնաք կյանքներդ զոհեք, ո՞ւմ համար: Քանի՞ ուկրաինացի է եկել Արցախի ճակատում զոհվել: Եկեք Հորադիզ, կռվեք ու ազատագրեք հայրենիքը: Դրանից արդար գո՞րծ: Եկեք, հաստատ թիկունքներիցդ որևէ մեկը չի խփի, եթե ազատության այդպիսի ձգտում ունեք: Իսկ եթե այդ ձգտումը չունեք, Հայաստանի եռագույնի հետ ընդհանրապես գործ չունեք: Գնացեք, ինչ ուզում եք, արեք: Հերի՞ք չէ աջ ու ձախ արյուն թափենք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ